Արմեն Չարչյանն ունի ընդդիմադիր հայացքներ, նա փաստորեն արմատական ընդդիմադիր խմբակցությունում է, և սա հունից հանել է վարչապետ կոչեցյալին։ Անկախ ամենից, թե ինչ ավանդ ունի գիտության մեջ, բժկության մեջ Արմեն Չարչյանը, դա նրան բացարձակապես չի հետաքրքրում։ Նրա համար ավանդ ունեցող, հաջողությունների հասած մարդիկ ոչ միայն նշանակություն չունեն, այլև հակառակը՝ նրա մեջ կա այդ անձանց նկատմամբ չարության զգացողություն և նախանձ, որովհետև ինքը կիսագրագետ է և այդպիսի մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի, քան ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ․ տեսեք՝ ինչ միջակություններով է նա իրեն շրջապատել։
Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Չարչյանին ապօրինի կալանքի տակ պահելուն, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։
«Պետք է մի կարևոր բան հաշվի առնել, որ Հայաստանում ընդհանրապես վերջին տարիներին օրենք հասկացողությունը չի գործում, գործում է մեկ հոգու կամք՝ դա վարչապետ կոչեցյալն է, որի հրահանգով գործում են իրավապահ մարմինները, քննչական մարմինները, դե ֆակտո դատախազությունը։ Այդ մարդու ցանկությունն է ընդհանրապես Հայաստանում չունենալ որևէ ընդդիմադիր խումբ, կուսակցություն, որևէ գործիչ։ Նրանք, ովքեր ընդդիմադիր կեցվածք են դրսևորում, բոլորին պատժում է, ճնշում է, և եթե նրանք ապաշխարհում են, ապա կարող են դառանալ նրա սիրելին, կարող են նրա ցուցակ մտնել, դառնալ պատգամավոր, ինչպես Սերգեյ Բագրատյանը։ Կամ կարող է նրա նկատմամբ հարուցվել քրգործ՝ շինծու պատվերով , որպեսզի նրան հնազանդեցնեն, երբ որ նա հնազանդվի այդ քրգործերը օդում կախված կմնան, ինչպես Գագիկ Ծառուկյանինը։ Եվ Չարչյանի նկատմամբ այս բոլոր ճնշումները պետք է դիտարկել այս համատեքստում»,- նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանը համոզված է, որ եթե օրինակ Արմեն Չարչյանը հօգուտ իշխանության ինչ-որ հայտարարություն անի, անմիջապես իր վրա եղած քրգործերը կկարճվեն։
«Այդ վարչապետի մոտ չկա նույնիսկ գթասրտության, խղճահարության զգացողություն։ Այդ է ապացուցում նրա ցինիկ վերաբերմունքը մեր զոհերի և վիրավորների, մեր գերիների նկատմամբ, ընդհանրապես ամբողջ պատերազմին մեր կորուստների նկատմամբ։ Հաշվի առնելով պարոն Չարչյանի առողջական վիճակը, հիվանդանոց տեղափոխվելը, նրա նկատմամբ այդ ամբողջ հսկողությունը սա նույնպես այդ նույն համատեքստում է, և այդ հսկողությունը հերթական անգամ ապացուցում է, որ գթասրտության հարց չկա, սա է հանձնարարել վարչապետը իրավապահներին, սա է իրականությունը»,- նկատեց իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս իրավիճակում, երբ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները գտնվում են ապօրինի կալանքի տակ, խմբակցության պատգամավորները չպետք է որևէ կերպ իշխող ֆրակցիայի հետ քննարկումների մասնակցեն։
«Պետք է կազմակերպված ծարգիր ունենան խանգարելու, բոյկոտելու ԱԺ նիստերը և որևէ մասնկացություն չունենան։ Առաջարկում եմ պարալիզացնել օրենսդիր աշխատանքները, քանի դեռ այդ երեք պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Հակառակ դեպքում նշանակում է վարչապետ կոչեցյալը շարունակում է ճնշումները և այդ ճնշումները կշրարունակվեն մյուսների նկատամամբ նույնպես, մինչև բոլորը չհնազանդվեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը