31 08 2021

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար․ Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի հետ փոխանակվող «դրական ազդակները» նոր ծուղակ են Հայաստանի համար, որում մեզ փորձում են ներքաշել Հայաստանի իշխանությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մատնանշելով Թուրքիայի հետ «բարեկամանալու» ռիսկերը, որոնց մասին ՀՀ գործող իշխանությունները լռում են։

«Նախ,  Թուրքիայի նախապայմանները շարունակում են օրակարգում մնալ, այդ թվում՝ մեզ պարտադրվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը։

Երկրորդ  պահանջներից մեկն էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելն է։

 Միաժամանակ պետք է գիտակցել, որ հատկապես մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական քաղաքականությունը ներդաշնակեցված է, և այս պետությունները հանդես են գալիս նախապես համաձայնեցված դերաբաշխմամբ։

Կարճ ասած, եթե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանային սադրանքների քաղաքականության դիրքերից, ապա այն ոչ միայն համաձայնեցված է Թուրքիայի հետ, այլ ստանում է այդ երկրի սատարումը։

Այս պարագայում խոսել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման կամ ստացվող «դրական ազդակների» մասին, լրիվ անտրամաբանական է», - գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ