30 08 2021

Կապիտուլյանտ իշխանությունը ընտրել է հայկական հարցի լուծման թուրքական տարբերակը․ Շարմազանով



Այսօր Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը ընտրել է հայկական հարցի լուծման թուրքական տարբերակը։ Այս իշխանությունը սպասարկում է, որ ՀՀ շահերը, այլ փաստացի հայկական հարցի լուծման մի ճանապրհին է որտեղ Թուրքին և Ադրբեջանը նախապայմաններ են դնում, իսկ կապիտուլյանտները հլու- հնազանդ կատարում են այդ պահանջները։ Այս մասին լրագրողների հետ հանդպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Էդ որ նախկին-ներկա են անում,  նախկինի ժամանակ 2000-ականների կեսերին, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որպեսզի ՀՀ տարածքում աղավաղված թուրքական անվանումները պետք է ստանան իրենց բնական հայկական անվանումները, սա է կապիտուլյանտների և հանրապետականների տարբերությունը։ 

Ցեղասպանության մասին չի խոսում, Շուշին և Հադրութը հրաժարվում է անվանել օկուպացված, ժխտողականությունից չի խոսում, մի հատ էլ կառավարության նիստի ժամանկ ասում է Թուրքիայից դրական ազդակ է ստացել, ի՞նչ դրական ազդակ՝ ցեղասպանությո՞ւն է ճանաչել, հրաժարվո՞ւմ է Ադրբեջանին օժանդակել, ո՞րն է դրա դրական ազդակը,- ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ