ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ՝ բացատրություն տալու։
Նրանք ՀՔԾ են հրավիրվել՝ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում։
Օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը նրան դիմել էր «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանել էր՝ «արա»-ն դու ես։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտից հեռացել էր պարզաբանման համար, ինչի ժամանակ էլ քպական պատգամավորը հարվածել է ոտքով։ Այդ ընթացքում մոտեցել են նաև իշխանական մյուս պատգամավորները, որոնք հարվածներ են հասցրել Հակոբյանին, ապա ծեծկռտուք է սկսվել մյուս պատգամավորների միջև։ Վիճաբանության հետևանքով վնասվածքներ են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Իշխան Սաղաթելյանը. Արթուր Ղազինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը