NEWS.am-ը գրում է․
«Երեկ գիշերվանից փակ՝ Գորիս-Կապան ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Այս պահին չեն ընթանում, բայց բանակցություններ սպասվում են այսօր»,– նշեց նա։
Քաղաքապետի խոսքով՝ այժմ Կապանից Գորիս գնալու համար Տաթև-Կապան գրունտային ճանապարհն է օգտագործվում, որի որոշ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները, քաղաքապետի խոսքով, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը