Հասկանում եք՝ մենք հիմա այստեղ քննարկում ենք կառավարության ծրագիր, երեկ, առաջին օրն ունենում էինք բանավեճեր, բանը հասնում էր մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ։ ԱԺ-ում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ մեջբերելով ԱԱԾ տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելու վերաբերյալ:
«Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ, և մինչև այս պահը մենք տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքը կտրվել է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ»։
Վանեցյանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարն ասում էր, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքն անգամ մեկ սմ խախտեն, կիրառվելու է ուժ և թշնամին դուրս է շպրտվելու։
«Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը այս հարցով․ մեր միջպետական ճանապարհն, ի վերջո, մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ, և կուզեի, որ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնար այդ հարցին և ասեր՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը», - ասաց Արթուր Վանեցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը