Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էրդողանը թիմակիցներ է ձեռք բերել Հայաստանի ԱԺ-ում
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է Արամ Վարդևանյանին, թե ինչո՞ւ ես Էրդողանին անվանում միջազգային հանցագործ, ինչո՞ւ ես խախտում նրա անմեղության կանխավարկածը։ Հասկանում ե՞ք, ժողովուրդ, Թուրքիայի նախագահը ՔՊ-ում ունի աջակիցներ։
Իսկ ինչո՞ւ է Աղազարյանը էդպես ասում․ Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարի (որը «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրենն է և նրա անունով է կոչվում դա) ընկերության ստեղծած բայրաքթարերի օգնությամբ Ադրբեջանի համար պատերազմի ելք որոշվեց։ մեր հազարավոր եղբայրներ կոտորվեցին էդ բայրաքթարների հարվածներից։ Վարդևանյանն ասում է, որ ՆԻկո՛լ, իրավունք չունես ասես Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություն եմ հաստատում, պետք է նախապայման դնես այդ միջազգային հանցագործի դատվելը միջազգային դատարանում, ու ՔՊ—ական դեպուտատը ասում ա՝ ինչո՞ւ եք խախտում պարոն Էրդողանի անմեղության կանխավարկածը։ Կամերան թեքում են Նիկոլի կողմը, ու էդ տխմարը հրճվում է իր թիմակցի հիմարությունների վրա, երևում է՝ շատ գոհ է, որ մեր խորհրդարանում Էրդողանի պատիվը պահող եղավ։
Ու որևէ մեկը դեռ հարցնում է, թե ոնց կապիտուլյացիա ստորագրվե՞ց։ Էրդողանը ՀՀ ԱԺ-ում ֆրակցիա ունի, ու դուք հարցնում եք, թե ոնց ստորագրվե՞ց։
Ես գիտեի, թե հեղափոխությունը արել ա միայն Սորոսը, պարզվում ա՝ արել ա Էրդողանի ու Ալիևի հետ։ Բայց հարց՝ իրենց էդ ո՞նց հաջողվեց էնպիսի թիմ հավաքել, որ մի հատ փուստ չտան, որ մի հոգու չկարողանաս առանձնացնես ու ասես այ էս մեկը ոնց որ մի քիչ պետական բան մեջը ունի » ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը