Երեկ աննախադեպերի շարքը լրացավ մի նոր զազրելի արարով, երբ ԱԺ նախագահի և վարչապետի անմիջական սադրանքի արդյունքում դահլիճ մտած անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ, կատարում էին հրահանգ, դալիճից պետք է հեռացնեին կին պատգամավորի։ Արարն աննդախադեպ էր իր բռնությամբ, իր վայրենությամբ և այդ ամենը հիմնական զեկուցողի զեկույցից ընդամենը 10 րոպե անց։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ուժային կառույցների նման վերաբերմունքի պրագայո՞ւմ եք Դուք կանանց ուզում ներգրավվել ԶՈՒ, պարոն հիմնական զեկուցող»,- ասաց կյուրեղյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Այնուհետև Կյուրեղյանն իր խոսքն ուղղեց ՔՊ-ի կին պատգմավորներին․
«Ձեզանից շատ շատերը բազմաթիվ անգամ մասնակցել են միջազգային կազմակերպությունների տարբեր միջոցառումներին, որոնք ուղղված են եղել հասարակության մեջ կնոջ դերի բարձրացրման թեմաներին։ Երեկ ձեր աչքի առաջ ուժայինները քաշքշում էին կին պատգամվորի, հարվածներ հասցրին, ինչո՞ւ եք լռում, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք արձագանքում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը