25 08 2021

Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելու՞ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան



Կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթ: Ազգային ժողովում իր ելույթում արձանագրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, մտածելակե՞րպ է, թե՞ ինչ է «Հանրապետություն» եզրույթի բացակայությունը և սա այն պայմաններում,  երբ կառավարության ծրագրի բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, բայց Արցախի Հանրապետություն նշված չէ։ Կարող ենք ենթադրել միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու հետ կապված խնդիր կա»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով Արցախի կարգավիճակի հարցը արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու:

«Եթե մեր, ձեր կառավարության համար առաջնահերթությունն արցախցիների՝ Արցախում ապրելն է և հետագայում  համապատասխան կարգավիճակ ունենալը, ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից  առաջնային օրակարգ բերելը որևէ ձևով չի ստացվում»- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նկատեց, որ կառավարության ծրագրում որևէ կերպ արտահայտված չէ անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը, թե ինչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ։

«Թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված, բայց պարզ չէ։ Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելու՞ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ։ ԶՈՒ-ն ոչ արդյունավետ բանակցությունների պայմաններում Արցախում մարտեր վարելու խնդիր ունի՞»,- հարցր բարձրացրեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ