25 08 2021

Դավաճան է նա, ով Լոռու մարզում 3000 դոլարով ժամանակին փողով ազատվել է բանակից ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան



Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից փող ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով օրինակ՝ Լոռու մարզում 3000 դոլարով ժամանակին փողով ազատվել է ու այսօր ճղճղում է: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

«Այսօր բանակից շատ խոսվեց, կառավարության գործունեության ծրագրում բանակի հետ կապված կան մի շարք մատնանշումներ: Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ, որ ծառայության ժամկետը կրճատվելու է և սահմանապահ զորքերն են այլևս սահմանին լինելու, իսկ բանակը լինելու է իր տեղակայման վայրերում: Անվտանգության խորհրդի քարտուղար կա՝ տարած-ետ բերած, օրերս Հանրայինով շատ հանգամանալից խոսում էր: Բայց ուզում եմ դիմել ձեզ, սիրելի հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ վայ, ինչ լավ է, հիմա իմ տղան առաջնագծում չի կանգնելու շուտով, ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ