24 08 2021

2019-ին այս ամբիոնից նույն մարդիկ ներկայացնում էին նմանատիպ մեկ այլ ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց. Մինասյան



Հայաստանում առկա է խորագույն ներքաղաքական և անվտանգային ճգնաժամ, ինչը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ ապիկար, անգրագետ քաղաքականությամբ, 44-օրյա դավադիր պատերազմով, դրա աղետալի և կործանարար հետևանքներով: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ներքաղաքական ճգնաժամն ունի հավաքական և անհատական դեմք, անուն, ազգանուն և անվանում, ովքեր հիմա նստած են դահլիճում և պատրաստվում են ներկայացնել կառավարության 5-ամյա ծրագիր անունը կրող, իրականությունը քողարկող այս կեղծ փաստաթուղթը: 2019-ին այս ամբիոնից նույն մարդիկ ներկայացնում էին նմանատիպ մեկ այլ կառավարության ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց, այլ կիրառվեց այլ գաղտնի ու դավադիր ծրագիր»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ