21 08 2021

ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել անդամների հետ

ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու հրաժարվում է բանակցել անդամների հետ

Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու չի պատրաստվում քաղաքական երկխոսություն իրականացնել զինյալների հետ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ով Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում աշխատել են ԵՄ կառույցների համար:

«Մենք բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն ամենից առաջ մենք դրանք կչափենք նրանց արարքներով ու գործողություններով»,- Reuters-ի փոխանցմամբ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ ներկայացուցիչը:

 
 

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ