19 08 2021

Փաշինյանն ասաց, որ Բորիս Ավագյանը չի կարող լինել հանձնաժողովի կազմում. Անհետ կորածի հարազատ



Գերիների և անհետ կորածների հարազատներն ու ծնողները, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում ԱԱԾ շենքի մոտ, այժմ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպման են։

Հարազատներից մեկը նշեց օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ մերժել է գերիների և անհայտ կորածների հարցով հանձնաժողով ստեղծելու դեպքում՝ ծնողներից և կառավարության ներկայացուցիչներից բացի, այդ հանձնաժողովում նաև Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին ընդգրկելու առաջարկը, և դա արել է՝ Ավագյանի քաղաքական հայացքների պատճառով։ Իսկ հանձնաժողովն այդպես էլ չի ստեղծվել։

 «Վարչապետին առաջարկ ուղղեցինք, որ հանձնաժողովում ներառված լինեն 3 ծնող, Բորիս Ավագյանը, որը կապեր ունի և 3 հոգի կառավարությունից, վարչապետը մերժեց, ասաց՝ ես Բորիս Ավագյանին չեմ թողնի, որ լինի այդ հանձնաժողովում։ Նրա հայացքը կտրուկ փոխվեց, շեշտեց, որ Ավագյանը չի կարող լինել այդ հանձնաժողովում»,- ասաց անհայտ կորած զինծառայողի հարազատը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ