18 08 2021

Ինչու՞ է նիկոլականների համար երկիրը քանդելն ու մաս֊մաս վաճառելը հեշտ․ Վահե Սարգսյան

Ինչու՞ է նիկոլականների համար երկիրը քանդելն ու մաս֊մաս վաճառելը հեշտ․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրում է․

 Գիտե՞ք ինչու է նիկոլական խունտայի համար հեշտ՝ քանդել ու մաս ֊ մաս վաճառել երկիրը։

Որովհետև, եթե մի բանի վրա քրտինք չես թափել, եթե մի բանի ստեղծման վրա ամակ չունես, այն որևէ օրգանական կապ չի կարող ունենալ քեզ հետ։ Եվ, եթե այդ մի բանը ոչ թե քրտինքով ու վաստակով, այլ պատահաբար կամ իրերի բերմամբ է քո ձեռքին հայտնվում, դու մտածում ես ոչ թե այն փայփայելու, այլ 《ռասկուլաչիտ》անելու մասին։

Կյանքում միշտ այդպես է. եթե ուսանող ժամանակ մեծ դժվարությամբ փող ես աշխատում, այն ծախսում ես մեծ դժվարությամբ, քանի որ դրա արժեքը հասկանում ես. քրտի'նք կա մեջը։ Այ այդ նույն բանը երբե'ք չես մտածի, եթե այդ փողը տնից ես ստացել կամ հորեղբայրդ է քեզ ուղարկել Ռուսաստանից. մի քանի օրում վայելում ես այն։

Գողացած մեքենան կամ հեծանիվը ոչ֊ոք չի մտածում փայփայելու մասին. դրանք արագորեն ենթակա են քանդման և մաս֊մաս վաճառքի։ Ընդ որում՝ վաճառքի ժամանակ չեն սակարկում. ինչ տան՝ տան, քանի որ քրտինք չկա մեջը...

Նիկոլական խունտան երկրին, Արցախին, ազատագրված շրջաններին նայել է որպես պատահաբար ձեռք գցած առարկայի, որի կառուցման վրա ոչ մի կաթիլ արյուն ու քրտինք չունի թափած։

Անհայրենիքների այդ խմբակը, վճարվելով դրսից, ողջ կյանքում սպասարկել է օտարին՝ մասնակիցը դառնալով ոչ թե երկրի կառուցմանը, այլ, ճիշտ բորենիների նման, ստեղծվածի կազմաքանդմանն ու ջարդուփշուր անելուն։

Նիկոլական խունտայի համար երկիրը, Արցախը, ազատագրված շրջանները գողացած կամ նվեր ստացած մեքենայի արժեք են ներկայացնում։ Մեքենա, որի վրա կա լիքը գործ, ուստի, ըստ խունտայի, ճիշտը դա 《ռասկուլաչիտ》անելն է...

Նիկոլական խունտայի սիրտն այդ իսկ պատճառով երբեք չցավեց, օրինակ, Քարվաճառի և Քաշաթաղի հանձնումից, քանի որ ձեռքում հայտնված և, ըստ խունտայի, 《գողացված 》հեծանիվ էին դրանք, և որոնք էպիկական արագությամբ 《ռասկուլաչիտ》արվեցին։

Ընդ որում՝ առնողը ինչ տվել՝ տվել է։

Քարվաճառի հանձնումից խորը տնքոց լսվեց գեներալ֊գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի, Պետոյի և մյուս հերոսների շիրիմներից, արյուն կաթեց ԱՐԻ հիմնադրամի նվիրյալների, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքչյանի և բոլոր նվիրատուների սրտից, ովքեր վերջին տասը տարիներին շուրջ 7 մլն դոլար միայն բնակարանաշինության և գյուղատնտեսության զարգացման համար էին դրել Արցախի այդ երկու շրջաններում, ովքեր Քարվաճառի Սիդնեյ թաղամասն ու Աղավնո֊ԱՐԻավան գյուղավանն էին կառուցել, բազմաթիվ հայրենաշեն ծրագրեր արել, արյուն կաթեց Քարվաճառի 16 և Քաշաթաղի 58 գյուղերը շենացրած բոլոր մարդկանց սրտերից, ովքեր մի րոպեում կորցրին տարիների քրտինքը...

Այդ մարդկանց համար երկիրը, Արցախը, Քարվաճառն ու Քաշաթաղը Հայրենիք էր, արյուն, սրբատեղի, արժեք, իսկ նիկոլական խունտայի համար՝ ձեռք գցած և խնդիրներ ունեցող մեքենա, որը և 《ռասկուլաչիտ》արվեց (և շարունակում է արվել) արագորեն և մեծ հաճույքով....

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ