ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին անպաշտոն մեկն է, ունի շարքային քաղաքացու կարգավիճակ, բայց օգտվում է վերնախավին արտոնող բոլոր պայմաններից:
Միրզոյանի ընտանիքը մեկ ամիս է՝ չի լքում կառավարական ամառանոցը, ոչ թե այն պատճառով, որ դեռևս բանակցություններ են ընթանում Արարատ Միրզոյանի հնարավոր նշանակումների շուրջ, այլ որովհետև Փաշինյանը հավանաբար որոշել է պետության միջոցների հաշվին շահել նրա սիրտը և շարունակել լավ պայմաններում նրան պահել` ծեծի ենթարկված ու վիրահատված Արարատի ռեաբիլիտացիայի համար:
Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս պահին կնոջ ու զավակների հետ միասին գտնվում է Թունիսում՝ հանգստի նպատակով:
Yerevan.Today –ի տեղեկություններով, այսօր գիշերը կվերադառնա արտասահմանից և երկուշաբթի կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Նշենք, որ Կառավարական ամառանոց շուտով կտեղափոխվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԳՆ նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանը կշարունակի դրկից ապրել Նիկոլ Փաշինյանին: Իսկ կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, առայժմ հստակ չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը