15 06 2022

«Սորոսի» հիմնադրամի գումարները գուցե գալիս են թուրքական և ադրբեջանական ճամբարից. Տիգրան Աթանեսյան



Փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց դատական հայցից: «Մենք պահանջում ենք կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպության հայաստան մասնաճյուղը լուծարել»: Նա ընդգծեց, անհայտ ծագման գումարներով ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի մեր երկրում գործունեություն է ծավալում տարբեր ամպագոռգոռ նպատակների համար, որոնք իրական ծրագրերի հետ որևէ կապ չունեն։

«Մեր համոզմամբ, Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունն ու հասցնել այն ազգային աղետին, որն արդեն ապրում ենք, շարունակել այն ու հասցնել մեզ համար սարսափելի ավարտի»,-ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ