ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը։
ԱԺ ֆինանսավարկան և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Գևորգ Պապոյանի թեկնածությունը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վահե Ղալումյանն է։
Խմբակցությունը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Հայկ Կոնջորյանի խոսքով, առաջադրվում է Արման Եղոյանի թեկնածությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովի նախագահների իրենց թեկնածուներին։ Նրա խոսքով՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Գևորգյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը