«Ուրբաթ օրը պարոն Ռուբինյանը, երբ խոսում էինք Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծման մասին, ասաց, որ այս պահի դրությամբ մեր ինտեգրացիան բարձրագույն մակարդակի վրա է գտնվում: Տիկնայք և պարոնայք, պատերազմից հետո, երբ գնում եք Արցախ, քանի՞ բլոկ պոստով եք անցնում, քանի՞ անգամ եք անձնագիր ցույց տալիս ու մեքենայի բեռնախցիկ բացում: Ես չեմ ասում, թե պոստերն ինչու են այնտեղ, որովհետև, եթե չլինեին, ամենայն հավանականությամբ թուրքական բլոկ պոստեր կլինեին, և մենք էլ չէինք կարողանա գնալ, որովհետև 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն այլևս իր արցախյան հատվածի անվտանգության երաշխավորը չէ: Հիմա քանի՞ անգամ են ստուգում, դա ինտեգրացիայի նշա՞ն է»,- Ազգային ժողովում ելույթի իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը