Ամեն օր Հանրապետության հրապարակը հսկում են զրահաբաճկոններով ոստիկաններ, սև, կարմիր բերետներ, պարեկային ծառայողներ, հատուկ միջոցներ գործադրող մեքենաներ։ Հրապարակում բազմաթիվ ոստիկանական ավտոմեքենաներ կան․ շատրվաններին հարակից հատվածը, որը մեկ տարի առաջ հերոսաբար ազատվեց տրանսպորտային միջոցներից, այժմ մշտապես ծանրաբեռնված են ոստիկանական ավտոմեքենաներով։ Այդպես է շաբաթվա բոլոր օրերին և բոլոր ժամերին։ Իսկ երբ բարձրաստիճան պաշտոնյա է գալիս, Հանրապետության հրապարակում շարժվել չի լինում ոստիկանության առատությունից։ Իսկ այսօր մեր երկիր է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ոստիկանութան մեծաթիվ առկայության մասին կադրերը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը