ԱԺ ամբիոնից Արծվիկ Մինասյանի այսօրվա ելույթի առաջին մասն ԱԺ նիստը վարողներին էր ուղղված՝ մասնավորաբար նախագահ Ալեն Սիմոնյանին, ով այս օրերին ընդդիմադիր պատգամավորներին հաճախ էր նկատողություններ անում ու հատկապես Նիկոլ բառի համար:
Մինասյանը նախագահության ուշադրությունը հրավիրեց «ԱԺ կանոնակագ» օրենքի 52 հոդվածի վրա՝ հայտնելով, որ իր կարծիքով այս օրերին ԱԺ նիստերին որոշակի իրավունքի չարաշահում է տեղի ունենում, երբ հայտարարվում է նկատողություն այս կամ այն պատգամավորին:
«Այս հոդվածով չկա նկատողություն տալու կամ նախազգուշացում հայտարարելու իրավասություն և չկա նման կարգապահական պատասխանատվություն և բացի այդ՝ նման բոլոր խախտումների դեպքերում սահմանված պատասխանատվության միջոցը պետք է լինի համաչափ, հիմնավորված և նպաստի ԱԺ նիստի բնականոն նիստի ընթացքի ապահովմանը:
Մինչդեռ այն, ինչ ներկայացվում է այստեղ հաճախ, րոպես ԱԺ նիստի նախագահողի կողմից, ինձ շատ հիշեցնում է փողոցում ոստիկաների կողմից միանգամից գործողությունը, երբ նա բերման ենթարկելուց հետո ասում է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման ենթարկեցինք: Սա կարծում եմ՝ հավելյալ քննարկման հարց է և կանոնակարգ օրենքի կիրառման հարցում, առաջարկում եմ պարոն Վարդանյան ապագայի համար օրենբսդարական բարելավման տեսանկյունից նկատի ունենալ»,- ասաց Մինասյանը :
Արծվիկ Մինասյանը նաև դիմեց Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իշխանական թեկնածուին:
«Օրենսդարական կիրառման վերահսկողության մասով բաց կա: ԱԺ Կանոնակարգ օրենքի 122 հոդվածի համաձայն՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքների համար միջոցառումների ծրագիր է պետք ունենալ, որպեսզի նախաքննական, վարչական մարմինները որոնք վարչական ապօրինի բերման են ենթարկում, օրենսդրական կարգավորումներով նորից խնդիր ունեն օրենսդրական վերահսկողության կիրառման հետ: Սրանք այն ոլորտներն են որոնք ձեր իրավասության ներքո են , բայց էս մասով զրո արձագանք, զրո գործակից ունենք, Ձեր աշխատանքը տեսանելի չէ:
Հնչեղություն ստացած քաղաքական հարցերը , որոնք փաթեթավորվում են իրավական կեղծ ձևակերպումներով և ներկայացվում են իբրև արդարադատություն կամ օրենքի գերակայություն, դրանք իրկանում ոչ մի աղերս չունեն ո՛չ իրավունքի գերակայության, ո՛չ օրենքի առաջ իրավահավասարության արդարադատության իրավական սկզբունքի հետ: Եվ այսքանից հետո կարծում եմ՝ ճիշտ չէ ակնկալել՝ որ դրական արձագանք պետք է ունենաք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը