09 08 2021

Գերատեսչություններում նշանակվում են պատահական մարդիկ՝ իշխանությունների ծանոթներ ու բանակի ընկերներ. Գեղամ Մանուկյան



Տարիներ շարունակ շատ-շատերն իշխանություններին քննադատել են խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, որը շատ հաճախ եղել է: 2018-ին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր դա, բայց կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով նշանակում պաշտոնների, նույնիսկ հայտնի դեպքեր կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում: Ազգային ժողովում  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին հարցերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այսօր հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի կենսագրությունը, երբ ներկայացվեց, նշվեց, որ 2003 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ գլխավոր մանսագետ, ծառայության պետ, մինչև 16 տարվա փորձառություն ձեռք բերելով նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Պարոն Վարդանյան, փորձառություն է աշխատակազմի ղեկավարը, չե՞ք գտնում արդյոք, որ քաղաքացիական ծառայության, հանրային ծառայության մասին օրենքներն առնվազն բովանդակային առումով սկսվել են ձևախեղվել, որովհետև ի տարբերություն ձեր կարիերայի, որը երկար փորձառությունով է, այսօր Հայաստանում գլխավոր քարտուղար, նախարարություններում, տարբեր գերատեսչություններում նշանակվում են ծանոթներ, պատահական մարդիկ»,-հարցրեց պատգամավորը, որին ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց.

«Չափազանց կարևոր է ունենալ արժանիքահեն քաղաքացիական և հանրային ծառայություն: Այո՛, պրոֆեսիոնալիզմը պետք է լինի ամենուրեք, բայց միաժամանակ եկեք հստակ հասկանանք, թե որտեղ է ավարտվում այն ծառայությունը, որը երաշխավորված է պետության կողմից և որտեղ է սկսվում քաղաքական պաշտոնների նշանակումը»:

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ