06 08 2021

Ժամանակը կգա դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում․ Տիգրան Աբրահամյան

Ժամանակը կգա դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։
Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։
Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։
Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։
Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։
Ժամանակը կգա դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ