04 08 2021

Սա եզակի ցինիզմ է․ թշնամուն բերել եք Սյունիք ու հպարտանում եք, որ սյունեցին ձեզ է ընտրել․ Աննա Գրիգորյան



Այո, մարդը բարձրագույն արժեք է, և անձի արժանապատվությունը նսեմացնելը որևէ կերպ թույլատրելի չէ։ Իսկ երբ սյունեցիներին ձերբակալելիս, նրանց ստորացնելով, հատուկ անձի արժանապատվությունը նվաստացնելով բերման էին ենթարկվում, դուք մտահոգություն արտահայտե՞լ եք  այդ մարդկանց անձի արժանապատվության վերաբերյալ։ ես հրապարակավ դա չեմ լսել։ Ես կուզանայի այստեղ երկակի ստանդարտներ չլինեին։ Մարդը մարդ է, թե՞ Ձեզ համար մարդ էլ կա մարդ է։ ԱԺ-ում խոսքն ուղղելով իմքայլական պտգամավոր Սերգեյ Բագրատյանին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Արդյոք, երբ ԲՀԿ ցուցակով առաջադրվում էին 3-րդ հոդվածի անքակտելի արժանապտվության դրույթի մասին տեղյա՞կ էիք։ Խոսքս պարտավորագրի մասին է, և ես հույս ունեմ, որ ձեր անձը նվաստացնող որևէ արտահայտություն տեղ չի գտել»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադռանալով Սյունիքի սահմանային իրավիճակին, «Հայաստան»-ի պատգամավորը նշեց․ 

«Այստեղ շատերը խոսում են, որ Շուռնուխում այսօր կանգնած է թշնամին, որովհետև կա 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենք։ Բայց ավելի ընդհանուր ասեմ Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները, ոչ թե որովհետև նոյեմբերի 9-ին հայտարարություն էր ստորագրվել կամ որովհետև 2010-ին նման օրենք է ընդունվել, այլ որովհետև առանձին հուշագիր է ստորագրվել այն էլ պատերազմից հետ բոլորիցս թաքուն բոլոիս մեջքի հետևում, որով Կովսականի և Սանասարի հատվածները զիջվել են թշնամուն»։

Գրիգորյանը հարց ուղղեց իշխանական թևին․

«Արդյոք պատրաստվում են առաջիկայում ստորագրել մի փաստաթուղթ, որով կպարզվի, որ Տիգրանաշենը, Ներքին Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը կհանձնվի թշնամուն: Հնարավո՞ր է, որ կստորագրվի մի փաստաթուղթ, որով, առհասարակ, Արցախը կհանձնվի Ադրբեջանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ