04 08 2021

Եթե համեմատում եք, միշտ հիշեք, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանի զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին կանգնած չէին․ Գեղամ Նազարյան



Հիշե՛ք, որ 2018 թվականից հետո ձեր վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով, մեր տուն պատերազմ ենք բերել և հազարավոր զոհեր հարյուրավոր գերիներ տասնյակ հազարավոր փախստականներ, վիրավորներ ենք ունեցել։ Դիմելով իշխող խմբակցությանը ասաց Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մեր մոտ ամբողջ հայրենիք է հանձնվել թշնամուն, ոմանք ասում են դրոշ գողացան դուխի գողացան։ Եթե համետություն եք դնում միշտ հիշեք, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանի զինվորները Գորիս-Կապան  ավտոճանապարհին կանգնած չէին, մարդկանց անունները չէին գողանում և խնդրում եմ էլի էդ համեմատությունները թարգեք, տղերք»,- ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ