04 08 2021

Մեր օրակարգն անփոփոխ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա. ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյան



ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի իր խոսքում «Հաայստան» խմբակցության պատգամավոր, նաև՝ խմբակցության կողմից  ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանը նախ շնորհակալություն հայտնեց գործընկերներին, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներին ՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

«Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ Իշխան Սաղաթելյանի  չեն  կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրել ենք  մեր հայրենիքի մի կարևոր մասը։

  «Մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիք,  մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար»,նշեց Իշխան Սաղաելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ