Կոչ եմ անում Հայկ Սարգսյանին Իշխան Սաղաթելյանին հարցնել բանակում ծառայել-չծառայելու վերաբերյալ, որին Սաղթելյանը հանգամանորեն կպատասխանի։ Ազգային ժողովում դիմելով իշխանական պատգամավորին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Առնվազն Իշխան Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է և ոչ թե ինքնավնասումով բանակից թռած»,- նշեց Մանուկյանը։
Այնուհետև դիմելով քաղաքական մեծամասնությանը նշեց․
«2018 թվականին ձեր կուսակցության մամուլի խոսնակը օրենքը փոխելու արդյունքում ընդունվեց Ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, հետո խորհրդական, երեք տարի շարունակ բանակում չեղավ, զբաղեցրեց մեկ այլ խելացի մարդու տեղ Ասպիրանտուրայում, այս տարվա մայիս ամսին դիմում գրեց Ասպիրանուրայից դուրս եկավ։ Երեք տարի պետական հովանավորությամբ բանակից թռավ և հիմա էլ հայտնի չէ գնաց ծառայության թե չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը