03 08 2021

Ձեր ասած հիմնավորմամբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել ՀՀ տարածք․ Աբրահամյանը՝ Ռուբինյանին



ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ արդյոք չի գործելու նախադեպը և պատերազմի սպառնալիքի անվան տակ նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին, որը վերջին շրջանում ակտիվ հայտարարում է տարածքային հավակնությունների մասին, նշեց, որ պետական սահմանը միայն գիծ չէ՝ որոշակի երաշխիք է։

Տիգրան Աբրահամյանը պնդեց՝ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից ՀՀ իշխանության թողտվությամբ անարգել մուտք գործեցին տարբեր տեղամասեր, որի դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։

«Ձեր ասած հիմնավորմամբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող  է մտնել ՀՀ տարածք   և զավթել տարբեր հատվածներ։  Դուք  հետագայում կհիմնավորեք, որ չէիք ցանկանում թույլ տալ, բայց  Ադրբեջանը ապօրինի բռնազավթեց,  այսինքն  ՀՀ քաղաքացին  չպետք է ունենա անվտանգության  զգացում,  չպետք է ունենա անվտանգության երաշխիքներ առ այն , որ Ադրբեջանը   կհավակնի այն տարածքներին, որի մասին այսօր էլ հայտարարում է»,-նշեց Աբրահամյանը։

 Մնարամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ