«Չնայած մեր պահանջին, ԱԺ իշխող ուժը որևէ միջոց չձեռնարկեց այս իրավիճակը օրինական դաշտ բերելու, ու քանի որ Գլխավոր դատախազն էլ պարզվեց « Հայփոստի» հետ խնդիրներ ունի, ուստի ԱԺ նախագահի ընտորթյունները ակնհայտ սահմանդրության խախտմամբ են տեղի ունենում»,-Ալեն Սիմոնյանի ներկայությամբ ու մյուս երկու թեկնածուների բացակայության պայմաններում անցկացվող ԱԺ նախագահի ընտրությունների մասին այսպիսի կարծիք հայտնեց « Հայաստան» դաշինքից պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները նորից կմտնեն ՍԴ՝ չեղարկելու ԱԺ նախագահի այս պահին ընթացող ընտրություններիը, որոնք իր կարծիքով լեգալ չեն:
««Փաստորեն ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթները ներկայացնել հետևաբար ինքին արդեն այս գործընթացը, նրանց բացակայությունից ելնելով,չի կարող լինել օրինական, հետևաբար մենք հետևողական ենք լինելու դրա վերաբերյալ գործընթացը ՍԴ-ու վիճարկելուն»,- նշեց Վարդևանյանը:
Նշենք, այս պահին խորհրդարանում ընթանում են ԱԺ նախագահի փակ գաղտնիօ քվեարկություն, որին բոյկոտեցին և չեն մասնակցում երկու ընդդիմադիր ուժերը՝ իրենց կողմից ներկայացված պահանջը չկատարելու համար, այն է ՝ ապահովել իրենց կողմից առաջադրված երկու թեկնածուների ներկայությունն ԱԺ-ում, այսինքնպատգամավոր ներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի, որոնք կալանավորված են՝ առանց ԱԺ անձեռնմխելիության մասով տված համաձայնության:
Հայստան դաշինքից ընտրված այս երկու պատգամավորների ներկայությունն ապահովելուպահաինջին, հիշեցնենք, քիչ ցառաջ դեմ էր արտահայտվել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տարածած հայտարարությամբ՝ ընդգծելով, որ երկու պատգամավորների կալանավորման համար անձեռնմխելիությունն հաղթահարվել է մինչ այդ՝ ԿԸՀ որոշումներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը