«Դատախազը պարտավոր էր գործել քրեական դատավարության օրենսդրության կանոններով»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով հետևյալը․
«Այս պահի դրությամբ մեր 2 գործընկերները պետք է ազատության մեջ լինեին և գլխավոր դատախազը, որ առ այս պահը պարոն Վարդևանյանի նամակին չի պատասխաել, պարտավոր էր գործել քրեական դատավարության օրենսդրության կանոններով։ Ապօրինությունը շարունակվում է , գլխավոր դատախազությունը ծպտուն չի հանում։ Իբր սուրբ կերպարով, չակուջային կերպարով նայել դեպի ապագան, ու՞ր է տանելու մեզ»։
«Երբ Կարեն Կարապետյանը միջնորդություն էր ներկայացնում Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիության զրկելու միջնորդությունը ետ բերելու, մոռացել ե՞ք»,- խորհրդարանական մեծամասնությանը դիմելով նշեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը