30 07 2021

Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել․ Արամ Սարգսյան

Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել․ Արամ Սարգսյան

Մեր թշնամին ներսում չէ, ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Մենք մեր պետության մարդկային ներուժը  և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։ Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա մեր կործանումն է լինելու։ Մեր զինվորը, այդ ամեն ինչը մի կողմ թողած, կռվում է։ Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասել է Արամ Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ