30 07 2021

Փաշինյանի դեմ հայց ներկայացրած փաստաբանի քննիչ տղային ստիպել են աշխատանքի ազատման դիմում գրել



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է՝  Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործությյան, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերևույթ հանցագործության հատկանիշներով:

Մինչ բուն բողոքի բովանդակությանն անդրադառնալը փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել է հետապնդում․

«Հանցագործության մասին հողորդումը ներկայացնելուց հետո ընտանիքիս ադմաների նկատմամբ իրականացվել է այնպիսի վերաբերմունք, որ քննիչ  աշխատող տղայիս ստիպել են աշխատանքից ազատվել»,-նշեց Մարտիրոսյանը։

Փաստաբանն իր խոսքում նաև նշեց  այն պատճառները, որոնց հիմամբ միացել է՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ