29 07 2021

Այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում. Տիգրան Աբրահամյան

Այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների մասին այդպես էլ ոչինչ չհաղորդվեց։

Այս պահի դրությամբ, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել մեր երկրին ներկայացված առաջարկների փաթեթի մասին, որի տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից բացի ՀՀ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ