22 07 2021

Այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել ընտրությունների արդյունքում․ Ռոբերտ Քոչարյան



Արդյոք սպասելի էր ՍԴ վճիռը․  երեք հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ հնչեցված այս հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նշեց․

«Ուշադրությամբ հետևում էի ՍԴ նիստին, տպավորիչ էր փաստարկների տեսանկյունից, որ ներկայացվում էր «Հայաստան» դաշինքի և մյուս դիմումատուների կողմից, ուշագրավ է, որ նիստի ժամանակ որևէ հակափաստարկ չկար, որևէ հիմնավորում չլսեցինք  և ցավոք ՍԴ որոշման մեջ ևս չկային պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ,  որ մենք բարձրացրել ենք նիստի ժամանակ»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ընդգծելով , որ նախադեպ չի եղել նախագահը մասնավորեցրեց․

«Ես չեմ հիշում ՀՀ-ում որևէ ընտրություն , որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս  է կիրառվել, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարով խոսեր ընդդիմախոսների նկատմամբ, և երբ սա  դատախազության կողմից համարվում է նորմալ,  ավելին՝ երբ ՍԴ-ն խստորեն  չի անդրադառնում  նման երևույթներին, սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը․․․  Պատասխանատվությունը և՛ ՍԴ-ի վրա է, և՛ ԿԸՀ-ի վրա է, և՛ դատախազության վրա է։  Այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում։ Այսպիսի որոշում չպետք է լիներ ՍԴ-ի կողմից»-,նշեց նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ