22 07 2021

Գյուղն այս իշխանությունների կողմից ամենաանտեսված ոլորտն է․ ՀՀ երկրորդ նախագահ



 «Գյուղն այս իշխանությունների կողմից  ամենաանտեսված ոլորտն է, մինչդեռ  իշխանություններն  այդտեղ ունեցել են ամենաբարձր տոկոսը քվեների»,-նման միտք հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ երեք հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ Հատկանշեելով ասվածը, նախագահը նշեց․

«Սա մի ազդակ է բոլոր հաջորդ իշխանությունների համար, որ ինչքան վատ ես վերաբերվում գյուղի նկատմամբ, այնքան լավ՝  քո քաղաքական հեռանկարների համար։ Երբ ամենաանտեսված  ոլորտը այսպես է քվեարկում այս իշխանությունների համար, այլ հետևություններ քաղաքական ուժերը չեն անելու։  Կարելի է ոռոգման հարցերով չզբաղվել, չմտածել պարարտանյութի, դիզվառելիքի , սուբսիդիաների մասին, միևնույն է  գյուղացին մեր կողքին է և մեզ է տալու իր քվեն։Իհարկե  նման կարգի մոտեցումներն այլասերում են քաղաքակն դաշտը»,-նշեց նախագահը։

 Լրագրողի դիտարկամանը,  որ կարծիքներ են հնչում այն մասին, որ եթե ընտրել եք  այդ քաղաքական ուժին իրենցից էլ պահանջեք ձեր խնդիրների լուծումը  կամ՝ մնացեք այդ  վիճակում, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․

«Պահանջելն այո՛ պետք է պահանջել, բայց ասել՝ արժանի եք այդ խնդիրներին, քանի որ ընտրել եք այս իշխանությանը , կոռեկտ չեմ համարում, խոսքը մեր ժողովրդի մասին է,  մոլորված, սարսափած պատերազմի հետևանքներից , որոշակի իռացիոնալ դաշտի ազդեցության ներքո, և այս ամենը մի փունջ է կազմում, որի արդյունքում նման դրսևորումներ լինում են»-նշեց նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ