20 07 2021

Ուշագրավ տեսագրություն․ Փաշինյանի թիմը՝ Պաշտպանության նախարար նշանակվող Արշակ Կարապետյանի մասին



Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին նշանակեց վարչապետի խորհրդական, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Որոշումը դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից թերացումների համար։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու  Արայիկ Հարությունյանը տարօրինակ համարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել է այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։

Թե երբ է արվել տեսագրությունը, չի նշվում, բայց հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակել մարդու, որին դեմ է թիմը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ