20 07 2021

Երասխում Ադրբեջանի ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ․ փորձագետ



Հետպատերազմյան փուլում Արդբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը ՀՀ-ի նկատմամբ իր առավելությունը առարակայական դաշտ բերելու համար։ Առաջինը՝ դա արատահայտվեց  նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթով, հետո հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք եբրված պայմանավորվածությունն էր։ Այս փուլն աչքի է ընկնում ՀՀ-ի համար օրակարգ բերվող նոր զիջումներով։  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում Ադրբեջանի համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ ունենալ։ 

Անդրադառնալով այս իրավիճակում իշխանության քայլերին նա նշեց, որ հակված է կարծելու՝ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոռացում չի իրականացնում քաղաքական, դիվանագիտական և ռազմական տեսանկյունից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ