17 07 2021

Եխ նախագահը Փաշինյանի ներկայությամբ ՀՀ տարածքները անվանեց վիճելի տարածք

Եխ նախագահը Փաշինյանի ներկայությամբ ՀՀ տարածքները անվանեց վիճելի տարածք

ԵՄ-ն աջակցում է, պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել շարունակել Մինսկի խմբի աշխատանքները: Մենք տեսնում ենք 4 թեման, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայյունություն ու բարօրություն բերվի այս տարածաշրջանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: 

Առաջինը չափավոր հռետորաբանությունն է, փորձելով խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կոնկրետ օրինակ, վերջին շաբաթների ընթացքում  առիթ ենք ունեցել քննարկելու գերիների հարցը ԵՄ այլ գործընկերների հետ, ինչպես նաեւ ականապատված քարտեզների հարցը: հույս ունենք, որ հնարավոր կլինի պատասխանատու եւ դրական կերպով կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:

Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ սա էլ հնարավոր կլինի, եւ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները տրանսպորային ոլորտում: Գուցե կան նաեւ այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու համար տնտեսական աճին եւ երկխոսւթյանը:

Եվ չորրորդ կետը խաղաղության բանակցություններն են եւ կարգավիճակի հարցը: Ես շատ ուշադիր եմ նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում, որը թերեւս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

ԵՄ-ն պատրաստ է ձեր կողքին լինել, կառուցողական եւ հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի ձեզ կարգավորելու ձեր հարցերը, ինչպես նաեւ ժողովրդավարության արժեքները առաջ տանելու հարցում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ