16 07 2021

Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան․ Արթուր Ղազինյան



Երբ ստախոսը ստում է 10 անգամ, 11-րդ անգամ արդեն ինքն է սկսում հավատալ իր ստին։ Նա այնքան ճշմարտանման դեմքով է ստում, որ դիմացինների մոտ արդեն հավատ է ներշնչում։ Այս մասին այսօր «Հետընտրական Հայաստան» խորագիրը կրող քննարկմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ խոսելով կեղծիքի դեմ պայքարելու մասին։

Ղազինյանի խոսքով, պետք է հերքել ստերն անընդհատ, իսկ ստերն արհամարհելը, դրանց լրջություն չտալը հանգեցրեց հասարակության մեջ տեղեկատվական քաոսին։

«Այս իշխանությունը ձևավորման օրից գտնվել է ստի ու կողծիքի տիրույթում, և մինչև իշխանության ձևավորումը՝ ծնվելուց արդեն, կեղծիքից են ծնվել»,-ասաց Ղազինյանը։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Ղազինյանն ասաց, որ այն չլուծեց ճգնաժամը, ավելի խորացրեց. «Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն-ազգանուն ու այդ անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան; Ճգնաժամը նաեւ ունի քրեաիրավական որակում՝ պետական դավաճանությունն է, դա պետական դավաճանների հանցավոր խումբն է, որոնք ներթափանցել են Հայաստան, չարաշահել մեր հասարակության վստահությունը, խաղացել հույզերի հետ ու իրականացրել իր առջեւ դրված խնդիրը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ