14 07 2021

Երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ, մարդիկ պատգամավորական գումարը 250 հազար դարձնելու օրենք են բերում. Հովսեփյանը

Երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ, մարդիկ պատգամավորական գումարը 250 հազար դարձնելու օրենք են բերում. Հովսեփյանը

Այն երկրում, որտեղ զինվորը չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, շոր ու կոշիկ, մարդիկ պատգամավորական գումարը 50 000-ից 250 000 դարձնելու օրենք են բերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին:

 

«Այ անբարոյականությու՜ն ...

Բռնվե՛ք մարդիկ, այն օրը երբ մեկ զինվոր է զոհվում, երկու զինվոր է անհետ կորում, այն երկիրը, այսօր սպա է կրճատում, որ տնտեսում ունենա, այն երկիրը որտեղ զինվորը այսօր չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, վրանից մինչև շոր ու կոշիկ,զրահաբաճկոն, մարդիկ օրենք են բերում պատգամավորական գումարը 50000 ից դարձնեն 250000»,- գրել է Հովսեփյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ