Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը այսօր`14․07․2021թ․ ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Չենք ցանկանում վաղը ժամը 10:00-ին Առուշ Առուշանյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար, քանզի տվյալ հարցի վերաբերյալ որոշումն արդեն իսկ կանխորոշված է, իսկ մենք չենք ցանկանում դառնալ ձեւական ընթացակարգի պահպանման ուղղակի մասնակից։
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմնի յուրաքանչյուր կանչի դեպքում Առուշ Առուշանյանը պատշաճորեն կներկայանա քննիչի մոտ։
Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը մահացել է»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը