Մենք, այս, սպասում էինք, որ պատերազմ կեղծած մարդը կկեղծի նաև ընտրությունները, բայց չգնալ ընտրությունների, կնշանակեր հակասահմանադրական ճանապարհով փորձել այս իշխանությանը հեռացնել, որը հետպատերզմյան Հայաստանում կխարխլեր մեր պետության հիմքերը։ Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«ՍԴ-ից բնականաբար ակնկալում ենք արդարադատություն։ Հայաստան դաշինքի ներկայացրած ընտրախախտումները հիմք են ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու կամ երկրորդ փուլ գնալու, որովհետև ընտրախախտումների ազդեցությունների մասշտաբները ահռելի մեծ են։ Եթե ՍԴ-ն հանես չգա որպես այս իշխանությունների կցորդ, այլ իր սահմանադրական պարտականությունները իրացնի, բնականաբար մենք ունենալու ենք այնպիսի արդյունք, որ այս ընտրությունները չեղարկվեն, որվհետև այս ընտրությունները նախ և առաջ չեն ներկայացնում հանրության տրամադրությունները և այդ ընտրախախտումները աննախադեպ են»,- ասաց Մանթաշյանը։
Նրա խոսքով, անկախ ՍԴ-ի որոշումից, այս իշխանությունների կյանքը շատ կարճ է։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը