Ադրբեջանցիները ճնշում են ռուս խաղաղապահներին, խոսքը առաջին հերթին Դադիվանքի մասին։ ՌԴ նախագահը հստակ ասել էր, որ Դադիվանքը և Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը տեսնում է իր անձնական երաշխավորության ներքո և այս երկու հայկական քրիստոնեական արժեքները մնալու են և հայ հոգևորականները իր երաշխավորությամբ կարողանալու են այնտեղ հոգևոր ծառայություն մատուցել։ Ավելի քան մեկ ամիս է ադրբեջանցիները արգելում են որևէ ուխտավոր գնա Դադիվանք։ Այս մասին ասուլիսում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Ռուսները փորձում են հարթել, բայց Ադրբեջանը երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ, և որևէ դեպքում որևէ հայ ուխտավոր կամ հոգևորական չի կարող գնալ հոգևոր ծառայություն մատուցելու»,- ասաց Հոխիկյանը։
Նրա խոսքով, այդ կերպ փորձում են ոչնչացնել հայկական քրիստոնեական արժեքները։ «Ադրբեջանցիները մեկ անգամ այնտեղ են տարել ուդի հոգևորականներին, փորձելով դա ներկայացնել ուդիների հոգևոր արժեք։ Այդ կերպ ավելի հեշտ կլինի եկեղեցին կա՛մ ոչնչացնել, կա՛մ սարքել մզկիթ»։
Նաիրի Հոխիկյանը նշեց, որ Ադրբեջանը իր խոստումը հերթական անգամ խախտել է։ «Նույն Դադիվանքի մոտ սպառնալիքներ են հնչեցնում խաղաղապաների և հոգևորակնների հասցեին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը