14 07 2021

ՀՀ խոշորագույն հարկատուին քաղաքական պատվերով ռեյդերական հարձակումը չի կարող անհետևանք մնալ․ Մանթաշյան

ՀՀ խոշորագույն հարկատուին քաղաքական պատվերով ռեյդերական հարձակումը չի կարող անհետևանք մնալ․ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր առավոտից, դիմակավորված ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:

Սա ուղղակի մեկ «մարդու» քինախնդրության և փոքրոգության հետևանքն է, նա վրեժ է լուծում Սյունիքից, սակայն այդ մանկական և կիսախելագար վրեժխնդրության արդյունքը կամ հետևանքը ուղիղ ազդում է և ազդելու էմեր տնտեսության վրա...

Հայաստանի խոշորագույն հարկատուին քաղաքական պատվերով ռեյդերական հարձակումը չի կարող անհետևանք մնալ տնտեսության համար:

Մի երկրում՝ ուր թոշակ, նպաստ, կամ աշխատավարձ վճարում են պետական պարտքի ավելացման հաշվին անընդունելի է տեռորը տնտեսության նկատմամբ՝ առավել ևս քաղաքական դրդապատճառներով...

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանում թուրքական կապիտալի ներհոսքի և Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու ուղղությամբ կատարվող կառավարության գործունեության հերթական արարն է այսօրվա իրավիճակը...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ