12 07 2021

Լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արա Զոհրաբյան



Մենք կարծում ենք՝ լուրջ խախտումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը։

«Երբ որ քաղաքացին իր կամքն ազատորեն չի արտահայտում, իշխանությունը չի ձևավորվում այնպես, ինչպես  պետք է ձևավորվի։ 2017 թվականի ընտրությունների արդյունքից եթե դժգոհ էր Փաշինյանը, և այս ընտրությունները կազմակերպել է նույն կազմը, հիմա հարց է առաջանում, եթե այն ժամանակ կեղծիքներ, խախտումներ են եղել, ինչու է այս հանձնաժողովը քննում այսօրվա ընտրությունները։ Նշանակում է կեղծքիներն այսօր էլ կան, կամ էլ նշանակում է Փաշինյանի քաղաքական ուժը ստել է։ Հիմա պետք է  կողմնորոշվենք։ Մենք կարող ենք ունենալ լեգիտիմ կասկած, որ  այս հանձնաժողովը նույն ձեռագրով այսօր էլ շարունակում է իր գործը»,- նշեց Զոհրաբյանը։

Նա որպես օրինակ նշեց, որ ԿԸՀ- չարձագանքեց, երբ Փաշինյանը բռնության կոչեր էր արտաբերում․ «ԿԸՀ-ն պարտվոր էր և չմիջամտեց, ինչը վարչական դատարանն էլ փաստեց, որ անգործություն է դրսևորում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ