09 07 2021

Փաշինյանը մազից կախված է․ Դավիթ Ջամալյան



Հանրային ընկալումներում այս ընտրությունները կեղծվել են և իշխանությունը չունի լեգիտիմություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Նիկոլ Փաշինյանը շատ խոցելի և թուլացած մեկն է միջազգային հարթակներում: Եթե ամեն ինչ այսպես մնա, մազից կախված իրավիճակ է, ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Ցանկացած պահի իշխանությունը կարող է սա կորցնել: Սրանով է պայմանավորված ռեպրեսիաների մեծ թափը: Նրանք ուզում են պետական ռեսուրսը, պետական հաստատությունները լիարժեք վերահսկելի դարձնել, որովհետև հասկանում են, որ շատ թուլացած են: Այդ պողպատե մանդատը ընդամենը քաղաքական մրցակիցներին ոչնչացնելու համար է»,- ասաց Ջամալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ