08 07 2021

ՔՊ-ն այն որոշումներին է հղում տալիս որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»․ Արամ Վարդևանյան

ՔՊ-ն այն որոշումներին է հղում տալիս որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»․ Արամ Վարդևանյան

Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

 

«Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե, «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց այլ ծանրաբեռնվածություն ունի։

Ի դեպ, ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր և դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»,- գրել է Վարդևանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ