«Փաստինֆո»-ն գրում է․ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այսօր սխալ է հրապարակել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը։ Վերջինս փորձել է քողարկել, որ դատավոր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ են եղել ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարվել է՝ դատավորի նկատմամբ նկատողություն հայտարարելով։
Գագիկ Ջհանգիրյանը որոշման հրապարակման ընթացքում նախ հրապարակեց որոշման եզրափակիչ հատվածը՝ նշելով, որ որոշումը ստորագրել է ինքը և ԲԴԽ անդամներ Բեքմեզյանը, Խաչատրյանը, Մելիքջանյանը, Քոչարյանը, Միքայելյանը և Մխիթարյանը՝ նշելով, որ վերջին երկուսը հատուկ կարծիք են ունեցել նշանակված պատժի տեսակի վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Մեսրոպ Մակյանը հենց նիստի ընթացքում միջամտեց ու փորձեց ուղղել՝ Ջհանգիրյանը նշեց, թե Մակյանը և Մխիթարյանը դեմ են եղել տույժի տեսակին, մինչդեռ, Մակյանն առհասարակ դեմ էր դատավոր Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելուն։ Ջհանգիրյանի ևս մեկ «սայթաքելուց» հետո, Մեսրոպ Մակյանը նշեց, որ ինքը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել որոշման կայացմանը և կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։
Ջհանգիրյանն ստպված եղավ ևս մեկ անգամ հրապարակել, թե ով է կողմ եղել դատավոր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշմանը, ով՝ դեմ, իսկ ով վերապահում է ունեցել պատժի տեսակի առնչությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը