Այս ընտրություններին կարող ենք փաստել հանրության մի տպավորիչ զանգվածի մոտ ընտրությունները պետականության կործանմանը կասեցնող միջոց չդիտարկվեց, այն ընկալվեց սովորական պայքար իշխանության համար։ Դրա մասին է խոսում այն բազմածավալ կուսակցությունների մասնակցությունը այս ընտրություններում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով ակնհայտ է, որ շատ ուժեր մասնակցել են հենց ձայներ փոշիացնելու համար, սակայն անհասկանալի է՝ ինչու էին դա անում ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժերը։
«Մենք արժեզրկեցինք այս ընտրությունների պատմական կարևորությունը, իսկ թե ով հաղթեց, ով պարտվեց, այս դեպքում մարդիկ նախընտրեցին ապրել չոքած։ Մեր հանրությունը նախապատվություն տվեց գոյատևել չոքած, իրականում պարտվել է հայաստանցին, մենք բոլորս։ Եվ այս ամենի համար պարտասխանատու են նաև նրանք, ովքեր մնացին տանը»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը