06 07 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կշարունակի մնալ կալանավորված



Առաջին ատյանի դատարանում, նաև վերաքննիչ դատարանում որպես վերաքննիչ բողոքի հակափաստարկներ քրեական հետապնդող մարմինների կողմից չեն ներկայացվել պատշաճ ապացույցներ առ այն, որ Գոռ Սեդրակյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ներկայացված փաստական տվյալներին: Այս ամսին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Գայանե Պապոյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Փաստաբանը նշեց, որ այնքան անհիմն է մեղադրանքը, որ ներկայացվել է կալանավորման մեկ հիմք. «Նույնիսկ փախուստի հիմքը չեն դրել, միայն ազդեցություն գործադրելու հիմքը, սակայն որևէ փաստական տվյալներով չեն կարողանում դա հիմնավորել»: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ