Հույս ունեմ, որ հուլիսի 9-ին նախատեսված դատական նիստի ժամանակ ՍԴ-ն կներգրավի մի շարք պետական մարմինների, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխարգելել իրավախախատումները, որոնց ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Մինասյանը նշեց, որ ներկայացվել է բավական լուրջ տեղեկատվություն կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսների մասսայական օգտագործման փաստեր, ըստ էության պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելու ուղղված քայլերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը